6 մայիսի 2011 - 14:31 AMT
ՀԿԵՈւ ծառայություններից 2011 թ. առաջին եռամսյակում օգտվել են 150,6 հազար ուղևորներ

2011 թ. առաջին եռամսյակում ՀԿԵՈւ ծառայություններից օգտվել է 150,6 հազար ուղևոր: Ըստ վիճակագրական տվյալների, 2011 թ. առաջին եռամսյակում միջպետական հաղորդակցությունում ՀԿԵՈւ ծառայություններից օգտվել է 5,1 հազար ուղևոր, ինչը 13,3 տոկոսով գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

ՀԿԵՈւ մերձքաղաքային հաղորդակցությունում ուղևորների քանակը կազմել է մոտ 145,5 հազար, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: