Ապրիլի 30-ին «Արմադա» թիմը հաղթեց դպրոցական թիմերի առաջնությունում, ինչի արդյունքում կներկայացնի Հայաստանը «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» դպրոցական թիմերի Եվրոպայի առաջնությանը:«ԱրմենՏել» ընկերությունը դարձել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» Հայաստանի դպրոցականների առաջնության չեմպիոն «Արմադա» թիմի կորպորատիվ հովանավոր:
«ԱրմենՏել» ընկերությունը մեծ նշանակություն է տալիս տաղանդավոր երիտասարդների աջակցության ծրագրերին: Մենք մշտապես սատարում ենք ստեղծագործական և ինտելեկտուալ մրցույթներ` այդ թվում «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի անցկացմանը: Վստահ եմ, որ հայ դպրոցականների թիմը պատվով կներկայացնի մեր երկիրը Եվրոպայի առաջնությունում», - նշեց «ԱրմենՏել» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Ինտելեկտուալ խաղերի անցկացման գործում «ԱրմենՏել» ընկերության հետ համագործակցությունը բարի ավանդույթ է դարձել: Ընկերության աջակցության շնորհիվ, մանկական լիգան հասել է որակապես նոր մակարդակի, և այսօր մեր մանկական թիմերը կարող են հաջողությամբ մասնակցել միջազգային մրցույթներին», - ասաց «Արմադա» թիմի մարզիչ Նատալյա Մանուսաջյանը:
«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի դպրոցական թիմերի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա ս.թ. մայիսի 14-15 Գոմել քաղաքում (Բելառուսի Հանրապետություն): Առաջնությանը մասնակցում են տասնյակ թիմեր` տարբեր երկրների առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ: