6 մայիսի 2011 - 18:32 AMT
Հայ մարզիկները կմասնակցեն սեղանի թենիսի աշխարհի առաջնությանը

Մայիսի 8-ից 15-ը Հոլանդիայի Ռոտտերդամ քաղաքում կկայանա սեղանի թենիսի աշխարհի առաջնությունը: Հայաստանը գլխավոր մարզիչ Ֆելիքս Սարգսյանի ղեկավարությամբ կներկայացնեն Մուրադ Ասատրյանը, Մեսրոպ Ղուկասյանը, Հարություն Հարությունյանը, Հասմիկ Խաչատրյանն ու Ռուբինա Վարդանյանը:

Տղամարդկանց և կանանց անհատական պայքարում ելույթ կունենան 128-ական թենիսիստ:

Հայաստանի Սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Լևոն Գրիգորյանը հաջողություն է մաղթել թենիսիստներին և հաջող ելույթի հույս հայտնել, հաղորդում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: