6 մայիսի 2011 - 19:17 AMT
Թուրքական ԶԼՄ. Հայաստանի նախագահը չի մեկնի Թուրքիա` մասնակցելու ՄԱԿ-ի գագաթաժողովին

Հայաստանը չի մասնակցի ամենից քիչ զարգացած երկրների վերաբերյալ ՄԱԿ-ի գագաթաժողովին, որը տեղի կունենա մայիսի 9-ից 13-ը Ստամբուլում: Այդ մասին մամլո ասուլիսում հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սելչուկ Յունալը: Նրա խոսքով` Հայաստանի հետ միասին գագաթաժողովին ներկա չի գտնվի նաև Իսրայելը: «Գագաթաժողովին մասնակցելու հրավիրված երկու երկրներն էլ իրենց պատվիրակություններին չեն ուղարկի գագաթաժողովին»,- ասել է Յունալը, հաղորդում է Today’s Zaman-ը:

Գագաթաժողովին ՀՀ նախագահի չմասնակցելու վերաբերյալ հայկական կողմից պաշտոնական հայտարարություն առայժմ չի ստացվել:

Սպասվում է, որ 50 երկրների առաջնորդներ կմասնակցեն գագաթաժողովին: Հայտնի է նաև, որ 75 երկրներ կմասնակցեն նախարարների, իսկ 30 երկրներ` փոխնախարարների մակարդակով: