6 մայիսի 2011 - 20:59 AMT
Արարատի մարզի և Երևանի երիտասարդները մայիսի 8-ին կկազմակերպեն էկոլոգիական հեծանվարշավ դեպի Արարատ

Հայաստանի Արարատի մարզի և Երևան քաղաքի երիտասարդները մայիսի 8-ին կկազմակերպեն էկոլոգիական հեծանվարշավ դեպի Արարատ և ռոք համերգ: Մայիսի 8-ին` առավոտյան 10:00-ին, երիտասարդները դուրս կգան Երևանում հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից և կշարժվեն Երևան - Այնթափ - Մասիս - Արտաշատ - Արարատ - Երևան երթուղով: Ժամը 15:00-ին նրանք կլինեն Արարատ քաղաքում, որտեղ այդ ժամին կմեկնարկի ռոք համերգը: