7 մայիսի 2011 - 11:07 AMT
Տալլինում անցնում է Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված շախմատի մրցաշար

Տալլինում անցնում է Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված շախմատի մրցաշար, որը կազմակերպել է «Երևան» մշակութային հիմնադրամը: Մրցաշարին մասնակցում են 32 շախմատիստներ Էստոնիայից, Հայաստանից ու Ռուսաստանից

Երկու տուրից հետո մեծահասակների շրջանում առաջատարը Գրիգոր Հայրապետյանն է, մինչև 18 տարեկանների թվում՝ Ռուբեն Հայրապետյանը և մինչև 10 տարեկանների թվում՝ Վլադիմիր Հարությունյանը:

Մրցաշարը կավարտվի Շուշիի ազատագրման օրը՝ մայիսի 9-ին, հայտնում է «Վեստնիկն Էստոնիայից»: