7 մայիսի 2011 - 16:11 AMT
Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը սպառնում է. Բաքվի ռազմատենչ հայտարարություններն իրականություն են

«Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները հանուն ձևականության չեն արվում»,- հայտարարել է առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը: Նրա խոսքերով, ադրբեջանական բանակը պատրաստ է ամենակարճ ժամկետում կատարել իր պարտքը:

Զիյաֆեթ Ասկերովը հաղորդել է, որ այդ հայտարարությունները հանուն հռետորության չեն արվում: «Դա իրողություն է: Այսօր Ադրբեջանի տնտեսական և ռազմական բյուջեները թույլ են տալիս ամենակարճ ժամանակում իրագործել մեր հայտարարությունները: Սակայն, մենք դեռ որոշակի հույս ունենք, որ բանակցությունների գործընթացը տալու է իր արդյունքները»,- ասել է Ասկերովը, հաղրոդում է SalamNews-ը: