10 մայիսի 2011 - 11:46 AMT
Այնթուրում վերանորոգվել են Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված երեխաների շիրիմները

Այնթուրում Սբ Հովսեփի լազարյանների քոլեջի սաների նոր շիրիմի մոտ հարյուրավոր այցելուներ են գալիս՝ հիշելով այն 350 որբերին, որոնք զոհվեցին այստեղ Օսմանյան կայսրության տարիներին: Հայոց ցեղասպանության մանկահասակ զոհերի հիշատակին նվիրված շիրիմը վերականգնվեց մի քանի ամիս առաջ և ուխտագնացության վայր դարձավ լիբանանցիների ու արտերկրի հյուրերի համար: Հայ կաթողիկե եկեղեցում մատուցվեց պատարգ, գրում է լիբանանյան Daily Star թերթը:

Ռեստավրատոր Միսաք Քելեչյանի խոսքերով, այդտեղ թաղված երեխաներից 300-ը թրքացվեցին ու սպանվեցին Ջամալ փաշայի հրահանգով 1916թ.: Արարողությանը ներկա էր Սյուզեն Քերը՝ լուսանկարիչ Սթենլի Քերի թոռնուհին, որը կամավոր է եղել 1916թ. և երեխաների սպանության լուսանկարներ է թողել իրենից հետո: