10 մայիսի 2011 - 12:47 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՏՄՊՊՀ-ն պարզում է. Ով է լոլիկ ներկրում Թուրքիայից, իսկ ով է դրանք արտադրում տեղում

Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիտարկում է սկսել լոլիկի շուկայում և պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն, առաջին հերթին, պետական կառույցներից: Այդ մասին մայիսի 10-ին Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Արամ Սահակյանը: Մասնավորապես, նրա խոսքերով, տեղեկատվությունը ստացվելու է Պետեկամուտների պետական կոմիտեից այն մասին, թե ով է լոլիկ ներկրում հանրապետություն և ով է զբաղվում տեղական շուկայում լոլիկի արտադրությամբ:

Մայիսի 6-ին ՀՀ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման հետ կապված ՏՄՊՊՀ կողմից որոշում է ընդունվել անցկացնել ձեռնարկատերերի գործունեության լայնածավալ ուսումնասիրություն, որոնք զբաղվում են Թուրքիայից բանջարեղենի ներմուծմամբ: Ձեռնարկատերերը բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի մոտ: Նրանք դժգոհ են, որ Թուրքիայից ներմուծված լոլիկներն իրացվում են շատ ցածր գնով, որը խոչընդոտում է տեղի արտադրությանը:

Արամ Սահակյանը նշել է, որ հետազոտության արդյունքում հավաքվելու է անհրաժեշտ տեղեկատվություն և խախտումներ բացահայտելու դեպքում ՏՄՊՊՀ-ն եզրակացությունը ներկայացնելու է հասարակությանը:

ՖՈՏՈՇԱՐՔ