10 մայիսի 2011 - 13:36 AMT
iPhone-ների համար «SOS Poison» ծրագիրն օգնում է ճանաչել թունավոր բույսերն ու նյութերը

Coolest Gadgets-ը ներկայացնում է «SOS Poison» ծրագիրը iPhone-ների համար։ Ծրագիրն ուղղված է թունավոր բույսերից և նյութերից երեխաներին զերծ պահելուն։ «SOS Poison»-ը պարունակում է ինֆորմացիա շուրջ 70 թունավոր բույսերի մասին՝ կից նկարով, 250 թունավոր նյութերի մասին, ինչպես նաև տեղեկություններ թունավոր միջատների և կենդանիների մասին` դասակարգված այբբենական կարգով։

Ծրագիրը տեղեկացնում է և խորհուրդներ տալիս, թե ինչ անել եթե ձեր երեխան թունավոր նյութ է խմել կամ թունավոր բույս համտեսել, կամ նրան թունավոր միջատ է խայթել։

«Այս ծրագիրը ստեղծված է ծնողների համար, բայց նաև շատ հարմար է ուսուցիչների համար և բոլոր նրանց համար, ովքեր առնչվում են երեխաների հետ»,-ասում է ծրագիրը մշակողներից Դոն Վելդկամփը։ Ծրագիրը նաև պարունակում է առաջին օգնության հեռախոսահամարներ։

«SOS Poison» ծրագիրը կարելի է բեռնել iTunes-ից 4.99 դոլարով, մեկ անգամ գնելուց հետո ծրագրի բոլոր թարմացումները անվճար են։ Ծրագրի ծավալն է 9,5 MB