10 մայիսի 2011 - 14:20 AMT
Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ելույթ կունենան 7 հայ ծանրորդներ

Մայիսի 10-ին Լիմայում (Պերու) մեկնարկում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականի կազմում Հարավային Ամերիկա են մեկնել 7 ծանրորդներ:

Աշխարհի առաջնությունում ելույթ են ունենալու Ժորժ Եղիկյանը (56 ք/կ), Անդրանիկ Կարապետյանը (62 ք/կ), Վարդան Միլիտոսյանը և Ռազմիկ Օրթեսյանը (69 ք/կ), Մհեր Պողոսյանը (94 ք/կ) և առաջին պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը (+94 ք/կ):

Մրցումների առաջին օրը մինչև 56 կգ քաշային կարգում հանդես կգա Ժորժ Եղիկյանը