10 մայիսի 2011 - 14:29 AMT
8 թիմերի մասնակցությամբ մեկնարկել է բասկետբոլի բարձրագույն լիգայի Հայաստանի առաջնությունը

Մայիսի 10-ին «Միկա» մարզասրահում մեկնարկել է բասկետբոլի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են 8 թիմեր` «Պոլիտեխնիկ», «Ստեփանակերտ», «Շինարար», «Գյումրի», «ԵՊԲՀ», «Վեդի», «Պատանեկան հավաքական» և «Արաբկիր»:

Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից, թիմերը հանդես են գալու 2 շրջանով: Առաջին 4 տեղերը զբաղեցրած թիմերը պայքարելու են փլեյ-օֆֆում: