10 մայիսի 2011 - 15:05 AMT
Հայաստանի սեղանի թենիսի հավաքականն ավարտեց իր ելույթներն աշխարհի առաջնությունում

Հայաստանի սեղանի թենիսի հավաքականն ավարտեց իր ելույթները հոլանդական Ռոտտերդամ քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում:

Հայաստանի բոլոր 5 ներկայացուցիչներն էլ չհաղթահարեցին որակավորման փուլը և դուրս մնացին հետագա պայքարից:

Իրենց խմբերում 2-րդ տեղը զբաղեցրեցին Մեսրոպ Ղուկասյանը, Մուրադ Ասատրյանը, Հասմիկ Խաչատրյանն ու Ռուբինա Վարդանյանը: Երրորդ տեղում իր ելույթն ավարտեց Հարություն Հարությունյանը:

Առաջնությունը կավարտվի մայիսի 15-ին, մասնակցում են ավելի քան 100 մարզիկներ: