10 մայիսի 2011 - 15:06 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վիլֆրիդ Մարտենս. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը արգելափակվել է Թուրքիայի մեղքով

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դրական կանդրադառնար ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար կարևոր են ոչ միայն տնտեսական չափանիշները, այլ նաև ազատ տեղաշարժը Եվրամիության ներսում: Ըստ Մարտենսի, նա հույս ուներ, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն Հայաստանի ու Թուրքիայի նախագահների շփումներից հետո, սակայն, հիասթափված է նրանից, որ այդ գործընթացն այժմ արգելափակվել է Թուրքիայի մեղքով:

ՖՈՏՈՇԱՐՔ