10 մայիսի 2011 - 15:26 AMT
Տրաբզոնի ոստիկանությունը մասնակցել է Դինքի սպանության կազմակերպմանը, վստահ է նրա ընտանիքը

«Ինձնից թաքցրել են հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մասին տեղեկատվությունը»,-դատարանում ասել է Տրաբզոնի ոստիկանության պետ Ռեշատ Ալաթայը: Ըստ նրա, տեղեկություններ ստանալու դեպքում, նա անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեր այդ ոճրագործությունը կանխելու համար:

Դինքի ընտանիքը, սակայն, վստահ է, որ Տրաբզոնի ոստիկանությունը մասնակցել է Դինքի սպանության կազմակերպմանը: Ընտանիքի փաստաբան Ական Բաքրչօղլուն դատարանում ասել է, որ Տրաբզոնի ոստիկանությունը իրազեկված էր սպասվող սպանության մասին, սակայն, ոչ մի միջոց չի ձեռնարկել այն կանխելու համար: Ըստ փաստաբանի, Ալաթային հարկավոր է պատասխանտվության կանչել իր պարտականությունները չկատարելու համար, իսկ Տրաբզոնի ոստիկանությունը պետք է անցնի գործով որպես հանցագործության հանցակից, գրում է թուրքական «Վաթան» թերթը: