10 մայիսի 2011 - 15:27 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Աշնանը ՀՀԿ-ն կարող է անդամակցել ԵԺԿ-ին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) աշնանը կարող է անդամակցել Եվրոպական ժողովրդական կուսակցությանը՝ ԵԺԿ-ին: Այդ մասին հայտարարել է ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, աշնանը Երևան կայցելի ԵԺԿ պատվիրակությունը, որի դրական եզրակացությունից հետո, ՀՀԿ անդամության հարցը կքննարկվի ԵԺԿ համագումարում: Մարտենսն ասել է, որ ԵԺԿ-ին անդամակցելու համար, ՀՀԿ-ն պետք է ընդունի ԵԺԿ հիմնական ծրագիրը, ունենա կուսակցությունում ժողովրդավարական արժեքներն ամրագրող կանոնադրություն: Նա նշել է նաև, որ ՀՀԿ հիմնական ծրագիրը համընկնում է ԵԺԿ հիմնական ծրագրի հետ: Մարտենսը նշել է նաև, որ անդամկացության վերաբերյալ քննարկումներ են ընթանում նաև «Բարգավաճ Հայաստանի», «Օրինաց երկրի» ու «Ժառանգության» հետ:

Իր հերթին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Մարտենսի այցի նպատակն է որոշ հարցերի քննարկումը, որը սկսվել էր դեռ վարչապետի Բրյուսել կատարած այցի ժամանակ: Ըստ նրա, այդ հարցերն են ՀՀԿ անդամակցությունը ԵԺԿ-ին, Հայաստանի ու ԵՄ համագործակցության ծրագրերը, ինչպես նաև այն արժեհամակարգերի տեսլականը, որոնք կարևոր են Հայաստանի համար:

ՖՈՏՈՇԱՐՔ