10 մայիսի 2011 - 19:34 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ցեղասպանություն. ԱՄՆ թուրքերն ու ադրբեջանցիները որոշել են միավորվել ընդդեմ հայերի

ԱՄՆ-ում թուրքական և ադրբեջանական սփյուռքերը մտադիր են «համատեղ հակազդել» Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը: ԱՄՆ ադրբեջանական և թուրքական սփյուռքերը պատրաստվում են քարոզարշավ մեկնարկել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի ընդունման վերաբերյալ հնարավոր քննարկումների կապակցությամբ:

Հարավային Կալիֆոռնիայի հայ համայնքի հետ հանդիպմանը կոնգրեսական Ադամ Շիֆֆը պատմել է նոր նախաձեռնությունների մասին, որոնք ինքը մտադիր է քննարկման առաջադրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Նրա խոսքով, ինքը կրկին Կոնգրեսի օրակարգում կընդգրկի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, կդիմակայի Ազատության մասին ակտի 907-րդ լրացումը, որը Հայաստանի շրջափակման պատճառով արգելում է օգնությունն Ադրբեջանին, չեղյալ հայտարարելու ջանքերին, ինչպես նաև կպայքարի Թուրքիայում ՀԱԵ եկեղեցական ունեցվածքի պաշտպանության համար:

ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցիներն ու թուրքերը հայտարարել են, որ «պայքար են մղելու» այդ առաջարկների դեմ և կանեն «ամեն ինչ», որպեսզի կոնգրեսականներին կոչ անեն կրկին ձեռնամուխ չլինել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանը, հաղորդում է ԱՊԱ-ն:

ՖՈՏՈՇԱՐՔ