11 մայիսի 2011 - 09:46 AMT
ԱՄՆ-ն կարող է Բաշար Ասադի վարչակարգը ոչ լեգիտիմ ճանաչել

Ամերիկյան վարչակազմը կարող է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը ոչ լեգիտիմ ճանաչել: Այդ մասին հաղորդում է AP-ն` վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներին:

Սպիտակ տանը հայտարարել են, որ Ասադի վարչակարգը ոչ լեգիտիմ ճանաչելը կհանգեցնի Սիրիայի նախագահի քաղաքական մեկուսացման միջազգային հանրության շրջանակներում, իսկ այնուհետև` նրա հրաժարականին:

AP-ն հաղորդում է, որ Սիրիայում անկարգությունների ժամանակ ավելի քան 750 մարդ է սպանվել, հազարավոր մարդիկ հսկողության տակ են գտնվում: