Մայիսի 12-ին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտի շրջանում, տեղի է ունենալու ԵԱՀԿ պլանային դիտարկումը: Հայկական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորը և Խրիստո Խրիստովը:
Ադրբեջանական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը և դաշտային օգնական Անտալ Հերդիչը:
1994-ի մայիսի 12-ին ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին (Բիշքեքյան արձանագրություն):