ՀՀ նախագահի առաջարկն արդարադատության համակարգի բարեփոխման ու 2008թ. մարտի 1-ի անկագությունների գործով դատապարտվածների հետաքննության ակտիվացման վերաբերյալ քննարկման փուլում են: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողներին է հայտնել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ կողմնակից Սասուն Միքայելյանի ու «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի ազատ արձակմանը, նախարարը նշել է, որ ԶԼՄ-ներում տարբեր ամսաթվեր են նշվում: «Կարող եմ ասել միայն, որ գործընթացը շարունակվում է»,-ասել է նախարարը:
Ապրիլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել դատաիրավական համակարգում բարեփոխումների հարցով, որին ներկա էին արդարադատության նախարարը, ՀՀ գլխավոր դատախաղ Աղվան Հովսեփյանը: Նախագահն անդրադարձել է քրեական գործերի հետ կապված գործընթացներին: «Փորձեք նոր ուղիներ գտնել այդ իրադարձությունների բոլոր հանգամանքները բացահայտելու համար»,-ասել է Սարգսյանը:
«Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը, որոնք ձերբակալվել են մարտի 1-ի գործով, համաներման կարժանանան մայիսի 28-ի կապակցությամբ, գրում է «Հրապարակ» թերթը: