11 մայիսի 2011 - 15:31 AMT
Առաջին անգամ հայկական բանկի համար հաստատվել է բանկային երաշխիք`ազգային արժույթով

Առաջին անգամ միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցը հայկական բանկի համար հաստատում է բանկային երաշխիք`ազգային արժույթով: Նշանավոր Commerzbank-ը առևտրի ֆինանսավորման ոլորտում Ամերիաբանկի համար հաստատել է շուրջ 700 մլն ՀՀ դրամի բանկային երաշխիք, ինչը հնարավորություն կտա Բանկին ընդլայնել իր հաճախորդների օտարերկրյա առևտրային գործարքների ֆինանսավորումը Հայաստանում: Ազգային արժույթով կատարված նման գործարքը, անշուշտ, վկայում է ֆինանսական գործարքներում հայկական դրամի աճող դերի մասին, ասվում է բանկի մամլո հաղորդագրության Ամերիաբանկն այսուհետ ևս շարունակելու է ակտիվ համագործակցությունը միջազգային կառույցների և օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ` առևտրի ֆինանսավորման գործարքների ընդլայնման ուղղությամբ: