Մայիսի 14-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում, թանգարանի այցելուները կլսեն նկարչի փարիզյան շրջանի ստեղծագործությունների և այդ շրջանի նրա գլուխգործոցներից մեկի անսպասելի հայտնության ուշագրավ պատմությունը: Բացի դրանից, նույն օրը
հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանի և թավջութակահար Լևոն Առաքելյանի կատարմամբ կհնչեն Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները, ինչպես նաև Երևանի պետական կոնսերվատորիայի սաները կերգեն Մոցարտի ստեղծագործությունները: Շարքը կավարտվի Մ. Սարյանին նվիրված 2010թ. նկարահանված վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ:
«Թանգարանային գիշերը» առաջին անգամ անց է կացվել 1997 թ-ի հունվարին` Բեռլինում: Այն ողջ աշխարհում կայանում է մայիսի 18-ին`Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ: Այն տեղի է ունենում մայիսի 18-ի մոտակա շաբաթ օրը: Ակցիան սկիզբ է առել Փարիզում 2001 թ. և լայն տարածում է ստացել ողջ Եվրոպայում: Միջոցառման շրջանակներում թանգարանների մուտքը ողջ գիշեր անվճար է: