Հայաստանի վարչապետը երկրում արտահերթ ընտրությունների անցկացումն անիրական է համարում: «Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում արտահերթ ընտրությունների, քանի որ դրա համար ոչ մի հիմք չկա»,- Հայաստանի խորհրդարանում լրագրողներին է հայտնել Տիգրան Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ իշխանությունները հարգանքով են վերաբերվում ընդդիմության ցանկացած առաջարկներին, քանի որ հենց նա իրավունք ունի հանդես գալու նախաձեռնություններով և գործելու քաղաքական պայքարի կանոնների շրջանակներում:
Հայաստանի վարչապետը ձեռնպահ է մնացել մեկնաբանելուց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, մասնավորապես, այն մասին, որ վերջին տարիներին Հայաստանում կենսամակարդակը զգալիորեն իջել է: