12 մայիսի 2011 - 10:02 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտում սպասվում են վերադասավորումներ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան, Քլինթոնի քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բըրնսի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում: Ինչպես ասվում է Սպիտակ տան մամլո հաղորդագրության մեջ, եթե Սենատը հաստատի թեկնածությունը, ապա Բըրնսը կնշանակվի Ջեյմս Սթեյնբերգի փոխարեն, որը երկրորդ մարդն էր Պետդեպարտամենտում և կատարում էր նաև պետքարտուղարի պարտականությունները, երբ Քլինթոնը բացակայում էր Վաշինգտոնից:

Ներկայումս Բըրնսը զբաղեցնում է Քլինթոնի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը, որը նշանակությամբ երրորդ պաշտոնն է պետդեպարտամենտում: Սթեյնբերգը կհեռանա դիվանագիտական աշխատանքից և կզբաղեցնի Սիրակուզի համալսարանի (Նյու Յորքի նահանգ) սոցիալական հետազոտությունների և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնը:

Բըրնսին է պատկանում WikiLeaks-ի գաղտանզերծած դիվանագիտական հեռագրերի մեծ մասը, որոնք վերաբերում են Հարավային Կովկասին ու Թուրքիային: