ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, հանրապետական Նյութ Գինգրիչը հայտարարել է 2012թ. նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, հայտնում է AFP-ն: Գինգրիչը ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ դարձավ 1995թ., երբ հանրապետականները 40 տարում առաջին անգամ մեծամասնություն ստացան Ներկայացուցիչների պալատում: Որպես խոսնակ Գինգրիչը լայն ճանաչում ստացավ որպես Բիլլ Քլինթոնի խիստ քննադատ:
Նա հայտնի է նաև իր հակահայկական հայացքներով: Նա խոչընդոտեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությանը: Հայ համայնքը բազմիցս է ցույցեր կազմակերպել նրա տան առջև՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Գինգրիչը Հանրապետական կուսակցության առաջին ներկայացուցիչն է, որը պաշտոնապես հայտարարել է, որ պայքարելու է Սպիտակ տան համար:
Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում տեղի կունենան 2012թ. նոյեմբերի 6-ին: