12 մայիսի 2011 - 11:31 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի սահմանակետերում չպետք է հերթեր գոյանան, ասել է Հայաստանի վարչապետը

Հայաստանի կառավարությունը մայիսի 12-ի նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանում սահմանային ռեժիմը և պետական սահմանի անցման կետերի ռեժիմը: Դրա հետ կապված` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սահմանը հատելիս բողոքներ են ստացվում հերթերի վերաբերյալ, որոնք առաջանում են ԱՊՊԱ ծառայությունները տրամադրելիս:

Դրա հետ կապված` վարչապետը հանձնարարել է Հայաստանի Կենտրոնական բանկին, որը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել սահմանին ապահովագրության տրամադրումը, տարածքային կառավարման նախարարության և Պետեկամուտների կոմիտեին համատեղ ջանքերով տարածքներ հատկացնել հսկիչ-անցումային կետերին կից, որտեղ տրամադրվելու է ԱՊՊԱ ծառայությունը, «որպեսզի հերթեր չլինեն»:

ՖՈՏՈՇԱՐՔ