12 մայիսի 2011 - 12:33 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երվանդ Երզնկյանը շոկի մեջ է, որ հայ մասնակիցը չի անցել «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչ

«Այն, որ Էմմին չի անցել «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչ, դժբախտություն է, որը կարող էր պատահել մրցույթի յուրաքանչյուր մասնակցի հետ»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, Երևանի կոնսերվատորիայի ջազի ամբիոնի վարիչ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը:

Կոմպոզիտորը խոստովանել է, որ շոկի մեջ էր, որ հայ մասնակիցը չի անցել մրցույթի եզրափակիչ: Սակայն Երզնկյանը նշել է, որ այլ մասնակիցների համեմատ էմմին շատ լավ է ելույթ ունեցել, նրա «Boom-boom» երգը լիովին համապատասխանել է մրցույթի ձևաչափին:

ՖՈՏՈՇԱՐՔ