12 մայիսի 2011 - 12:41 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Շուշան Պետրոսյան. Չի կարելի դաժան լինել Էմմիի նկատմամբ, որը մեկ տարում շատ փորձությունների միջով է անցել

Այն մարդիկ, ովքեր քննդատում են Էմմիին և նրա ելույթը «Եվրատեսիլ 2011»-ում, դավաճան են: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է երգչուհի Շուշան Պետրոսյանը: Նա խոստովանել է, որ այդ մրցույթը լուրջ չի համարում և կարծում է, որ լուրջ արտիստները չպետք է մասնակցեն այդ մրցույթին: «Ես Էմմիին էլ եմ ասել. «Դու լուրջ երգչուհի ես, ինչո՞ւ ես մասնակցում այդ մրցույթին»: Միաժամանակ, երգչուհին անընդունելի է համարել սոցիալական ցանցերում Էմմիի հասցեին հնչող քննադատությունը: «Ինչպե՞ս կարելի է այդքան դաժան լինել, հատկապես այն բանից հետո, երբ Էմմին տարվա ընթացքում այդքան փորձությունների միջով է անցել»,- ասել է Շուշան Պետրոսյանը: Միաժամանակ, նա նշել է, որ Էմմիին հիանալի երգչուհի է համարում, որը շատ լավ է ելույթ ունեցել մրցույթում: Սակայն, նա նշել է, որ երգչուհու բեք-վոկալը մրցույթի ժամանակ հաջող չէր. «Ես ընդհանրապես զարմանում եմ, թե ինչպես Բիլանը կարող էր հաղթել «Եվրատեսիլ 2008»-ում, երբ նա առաջին րոպեից սխալ նոտայով է կատարել իր երգը»,- ասել է Պետրոսյանը:

Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացել է «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես է եկել 4-րդ համարի տակ: Էմմին մրցույթում ներկայացրել է «Boom-Boom» երգը: Երգչուհու ելույթից առաջ շատ հայ արտիստներ հավատում էին, որ «Boom-Boom» երգը մտնելու է մրցույթի լավագույն հնգյակ:

ՖՈՏՈՇԱՐՔ