12 մայիսի 2011 - 13:55 AMT
Անդրե Ուորդ. Ես հարգում եմ Աբրահամին, սակայն իմ նպատակը միայն հաղթանակն է

Կալիֆորնիայում տեղի է ունեցել Super Six մրցաշարի կիսաեզրափակչի մասնակիցների ամփոփիչ մամլո ասուլիսը

Մայիսի 14-ին WBA վարկածով չեմպիոն Անդրե Ուորդի ու Արթուր Աբրահամի մենամարտում կորոշվի եզրափակչի մասնակիցը:

Ուորդը նշել է, որ չեմպիոնին վայել պայքարի պլան ունի: «Ես հարգում եմ Աբրահամին, սակայն իմ նպատակը միայն հաղթանակն է: Ես պետք է պաշտպանեմ իմ գոտին ու անեմ դա Ամերիկայում: Իմ մարզիչն ինձ միշտ սովորեցրել է, որ մենամարտի առաջին րոպեներից հարկավոր է նախաձեռնող լինել»,-մեջբերում է Ուորդին fightnews.com կայքը:

Աբրահամը նշել է նաև, որ հարգում է մրցակցին, սակայն ռինգում նա մտադիր է միայն հաղթել. «Ուորդը տեխնիկապես ուժեղ բռնցքամարտիկ է, սակայն ես շատ բան չեմ ասի, ես ցույց կտամ ինձ ռինգում ու կհաղթեմ: Super Six մրցաշարը լավ է սկսվել ինձ համար, հուսով եմ, լավ էլ կավարտվի»: