12 մայիսի 2011 - 15:11 AMT
ՀՀ կառավարությունը խստացնում է դրոշմավորման կարգի հսկողությունը

Իր որոշմամբ կառավարությունը 2011թ. հուլիսի 1-ից կիրառությունից հանել է ՀՀ ներմուծվող կամ Հայաստանում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2008» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշները, սահմանել, որ 2012թ. հունվարի 1-ից արգելվում է դրանցով դրոշմավորված արտադրանքի իրացումը, ինչի շնորհիվ կմեծանա դրոշմավորման պահանջների նկատմամբ հսկողության արդյունավետությունը։