12 մայիսի 2011 - 15:37 AMT
«ԱրմենՏել»-ը աջակցում է Microsoft ինովացիոն կենտրոնին

«ԱրմենՏել» ընկերությունը Հայաստանի Microsoft ինովացիոն կենտրոնին ապահովել է կապի ծառայություններով: Կենտրոնի համար մշակված է հատուկ կորպորատիվ առաջարկ, որը թույլ է տալիս հաճախորդին ստանալ առավել շահավետ պայմաններ` համագործակցելով Հայաստանի հեռահաղորդակցության ծառայությունների միասնական մատակարարի հետ: Կապի ծառայություններ տրամադրելուց զատ, «ԱրմենՏել» ընկերությունը Microsoft-ի հետ համատեղ իրականացնում է մի շարք կրթական և տեխնոլոգիական ծրագրեր:«Մենք վաղուց ենք համագործակցում Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության հետ, միասին իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր` ուղղված կրթության աջակցմանը, բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրմանը», - նշեց «ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Microsoft ինովացիոն կենտրոնը կաջակցի Հայաստանի կրթական ոլորտին, ինչպես նաև կտրամադրի տեղեկատվություն նոր դրամաշնորհների, ներդրման և տեխնոլոգիական ծրագրերի,ինչպես նաև բիզնես միջավայրերի վերաբերյալ: Ամբողջ աշխարհում գործում է ավելի քան 100 Microsoft ինովացիոն կենտրոններ, իսկ Հայաստանում բացվածը դարձավ առաջինը` Հարավային Կովկասում: Հայաստանյան Microsoft ինովացիոն կենտրոնի ստեղծումը հանդիասնում է ՀՀ կառավարության, USAID-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՊՃՀ-ի և Microsoft-ի հայաստանյան գրասենյակի համագործակցության արդյունք: