Հայկական մշակույթի պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանով Թբիլիսիի «Ջեյրանի» պարային համույթը մայիսի 12-ին պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրով: Շնորհակալագիրը հանձնվել է «Ջեյրանի» պարային համույթի հիմնադիր-ղեկավար Սվետլանա Երիցյանի, Թբլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի դերասան, երգիչ Հենրիխ Պետրոսյանի և «Հայ Արտ պրոդակշն» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Արսեն Ավետիսյանի նախարարություն այցելելու ժամանակ:
3-25 տարեկան շուրջ 45 անդամ ունեցող «Ջեյրանի» ժողովրդական պարի համույթը հիմնադրվել է 2002 թվականին: Համույթը հանդես է եկել բազմաթիվ համերգներով, մասնակցել մի շարք փառատոների, «Ոսկե հորթ, ոսկե արծիվ» փառատոնի ոսկե մեդալակիր է: 2010թ. մայիսի 9-ին Շուշիի ազատագրման օրվա առթիվ «Ջեյրանի» պարային համույթը համերգներով հանդես է եկել Արցախում, ինչպես նաև Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում և Հայաստանի պարարվեստի ուսումնարանում: