13 մայիսի 2011 - 13:12 AMT
ԿԱՐԾԻՔ
ՖՈՏՈՇԱՐՔ
Ադրբեջանցիները հավատացած են, որ Հեյդար Ալիևի ոգին խանգարեց Էմմիին դուրս գալ «Եվրատեսիլի» եզրափակիչ

Վերջերս ադրբեջանական մամուլն իր հրապարակումներով երկու հստակ նպատակ ունի` վարկաբեկել հայերին և գովերգել Ալիևների կլանը: Հաճախ այդ երկու նպատակներին հասնում են մեկ նյութի հրապարակմամբ: Ընդ որում դրա համար տեղին են ցանկացած թեմաներ` Հայաստանի նախագահի ելույթից մինչև «Եվրատեսիլ» մրցույթ:Ինչպես հայտնի է, Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին չի անցել «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչ: 1news.az-ի հրապարակման համաձայն, դրա պատճառ է դարձել «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա թիմի քրտնաջան, նպատակաուղղված, ապագային միտված աշխատանքը` ռազմավարապես ուղղված լինելով ադրբեջանական ժողովրդի բարգավաճմանը»: Բավական դժվար է հասկանալ Էմմիի` եզրափակիչ փուլ չանցնելու և Ադրբեջանի նախագահի քրտնաջան աշխատանքի միջև տրամաբանական կապը, եթե հաշվի առնենք, որ «Եվրատեսիլը», թեև քաղաքական խաղերի հարթակ է, պաշտոնապես ամեն դեպքում երաժշտական մրցույթ է, և նախագահներն իրենց թիմերի հետ այստեղ գործ չունեն:

Բայց, ամենազարմանալին այն է, որ ադրբեջանական ԶԼՄ-ների համար շատ խորհրդանշական է դարձել, որ Էմմին ելույթ է ունեցել և չանցել եզրափակիչ փուլ հենց մայիսի 10-ին` «Ադրբեջանի համազգային առաջնորդի»` Հեյդար Ալիևի ծննդյան օրը, որը, դատելով, ադրբեջանական հրապարակումներից, Իլհամ Ալիևի նման իր ավանդն է ունեցել նրանում, որ Հայաստանը մրցույթի եզրափակիչ չի անցել:

Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացել է «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես է եկել 4-րդ համարի տակ: Էմմին մրցույթում ներկայացրել է «Boom-Boom» երգը: Երգչուհու ելույթից առաջ շատ հայ արտիստներ հավատում էին, որ «Boom-Boom» երգը մտնելու է մրցույթի լավագույն հնգյակ:

ՖՈՏՈՇԱՐՔ