Իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը բարձր է գնահատել սոցիալական ցանցերի դերը բռնատիրական ռեժիմների դեմ պայքարում:
«Ադրբեջանական իշխանությունները դաժանորեն ճնշեցին բողոքի ցույցերը: Իշխանություններն արգելեցին խաղաղ ցույցերի անցկացումը, ցրեցին դրանք ու ձերբակալեցին կազմակերպիչներին»,-կազմակերպության զեկույցի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Amnesty International-ի Եվրոպայի ու Միջին Ասիայի գծով ծրագրերի տնօրեն Նիկոլա Դակվորտը:
Զեկույցում ասվում է նաև, որ Թուրքիայում բանակի կամ հայկական և քրդական փոքրամասնությունների հարցում կառավարության քննադատությամբ հանդես եկող մարդիկ ենթարկվել են քրեական հետապնդման: