13 մայիսի 2011 - 15:41 AMT
«Ժանագություն» խմբակցության անդամը պատրաստ է միանալ Տիգրան Կարապետյանի միավորմանը

«Ես մտադիր եմ միանալ Տիգրան Կարապետյանի ժողովրդական միավորմանը,-հայտարարել է լրագրողներին «Ժանագություն» խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը: Նա ողջունել է երրորդ քաղաքական ուժ ստեղծելու նախաձեռնությունը, նշելով, որ նոր ուժի ստեղծումը կնպաստի Հայաստանի քաղաքական դաշտի բյուրեղացմանը, քանի որ «հիմա խառը ժամանակներ են»: Ըստ նրա, միավորումը կարող է քաղաքական ուժ դառնալ, սակայն, ամեն ինչ կախված է ժողովրդի աջակցությունից: