13 մայիսի 2011 - 16:06 AMT
Հայաստանի նախագահն ընդունել է Իրանի ղեկավարի հատուկ բանագնացին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին:

Նախագահ Սարգսյանը ողջունել է հերթական այցով Երևանում գտնվող ԻԻՀ նախագահի հատուկ բանագնացին` նշելով, որ հաճախակի հանդիպումները խոսում են հարևան երկու պետությունների միջև գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունների մասին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությանն ու ՀՀ և ԻԻՀ նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, հաղորդում է Հայաստանի ղեկավարի մամլո ծառայությունը: