13 մայիսի 2011 - 16:27 AMT
Եվրահանձնաժողովը ձեռնարկում է Սևծովյան տարածաշրջանի գետերի ավազանների պահպանության նախագիծ

Եվրահանձնաժողովը մտադիր է ձեռնարկել Սևծովյան տարածաշրջանի գետերի միջպետական ավազանների պահպանության նախագիծ: Նախագիծը վերաբերում է Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Մոլդովային, Ռուսաստանին, Բելառուսին և Ուկրաինային: Ինչպես հաղորդում է ENPI Info Centre-ը, նախագծի բյուջեն կկազմի մոտավորապես 8,5 մլն եվրո: Ինչպես նշվում է նախագծի պայմանագրում, տարածաշրջանի գետերի մեծ մասը թափվում է Սև և Կասպից ծովերը, որի արդյունքում այդ ծովերը ամենաաղտոտվածներից են համարվում:

Նախագիծն ուղղված է Սևծովյան տարածաշրջանի քաղցրահամ ջրերի ու ծովային միջավայրի պահպանմանը: Նախագծի նպատակն է բարելավել ջրի որակը Սևծովյան տարածաշրջանի ավազանում: