13 մայիսի 2011 - 17:14 AMT
Արդշինինվեստբանկն առաջինը միացավ գյուղատնտեսության սուբսիդավորված վարկավորման կառավարական ծրագրին

Արդշինինվեստբանկը Հայաստանի գյուղատնտեսության նախարարության հետ առաջինը ստորագրեց համագործակցության պայմանագիր` գյուղատնտեսության սուբսիդավորված վարկավորման ծրագրին մասնակցելու վերաբերյալ:

Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, այսօր արդեն սկսվել է ակտիվ վարկավորման գործընթացը, ձևակերպվել է ընդհանուր թվով 11 վարկ` ավելի քանի 8 մլն ՀՀ դրամի չափով: Արդշինինվեստբանկը գյուղատնտեսական վարկերը տրամադրում է առավելագույնը 14 տոկոս տարեկան տոկոսադրույքուվ, ինչը այսօր կնքված համապատասխան պայմանագրի համաձայն, կախված տարածաշրջանից, կսուբսիդավորվեն 4-ից 6 տոկոսի չափով:

«Մասնակցությունն այս ծրագրին հնարավորություն կտա մեզ աջակցել գյուղական բնակավայրերի և գյուղացիական տնտեսությունների զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությանը»,- ասել է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը: