Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը մայիսի 13-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության նորանշանակ ղեկավար Լորենցո Կարաֆիին և պաշտպանության բաժնի պատվիրակ Մաթիաս Վայնրայխին:
Գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը նոր նշանակման առթիվ շնորհավորել է պատվիրակության ղեկավարին և հյուրերին ներկայացրել Հայաստանի քրեակատարողական համակարգի կառուցվածքը, գործունեության հիմնական ուղիներն ու առկա խնդիրները:
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և քրեակատարողական ծառայության երկարամյա համագործակցությունն ու հույս հայտնել, որ այսուհետ այն ևս կշարունակվի:
Պատվիրակության ղեկավարը հավաստիացրել է, որ իրենց առաքելության համար խիստ կարևոր է քրեակատարողական համակարգի հետ համագործակցությունը:
Հանդիպման վերջում կողմերը քննարկել են քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող թմրամոլների արդյունավետ բուժում կազմակերպելու հնարավորությունները, հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանհասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը: