Մայիսի 11-ին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց ԱՄՆ եվրոպական և եվրասիական երկրներին օժանդակության համակարգող Դեն Ռոզենբլյումին:
Հանդիպմանը քննարկվեցին այս տարվա աշնանը Վաշինգտոնում կայանալիք հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նախապատրաստական աշխատանքները, երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Զրուցակիցները անդրադարձան էներգետիկ բնագավառում համագործակցության հնարավորությունները:
Արման Կիրակոսյանն ու Դեն Ռոզենբլյումը գոհունակություն հայտնեցին «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի աջակցությամբ Հայաստանում հաջող իրականացման կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: