14 մայիսի 2011 - 08:32 AMT
Երևանի «Espaces» կենտրոնում կբացվի «Դեղին գույնով Մանանա» ցուցահանդեսը

Մայիսի 14-ին` ժամը 17:00-ին, Երևանի «Espaces» կենտրոնում տեղի է ունենալու երիտասարդ նկարչուհի Մարիաննա Փահլևանյանի (Մանանա) առաջին անհատական ցուցահանդեսի բացումը, որը կրում է «Դեղին գույնով Մանանա» խորագիրը: Ցուցահանդեսին ներկայացված կլինեն տասից ավելի գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև գունավոր ապակուց մոմակալներ:

Մարիաննա Փահլևանյանը ծնվել է 1990 թվականին, սովորում է ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի չորրորդ կուրսում: 2010 թվականին «Մեր երազանքների քաղաքը» պատի նկարների (street art) մրցույթում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև մայիսի 24-ը: