Երեւանի քաղաքապետարանում քաղաքացիների կողմից ստացված բողոքների, տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետի 27.04.2011թ. զեկուցագրի համաձայն՝ թիվ 76 երթուղին սպասարկող ընկերության վարորդների կողմից մարտի 23-ին որպես փոխադրավարձ ուղեւորներից գանձվել է 200 դրամ:
Ընկերության տնօրենը գրությամբ հաստատել է ընկերության կողմից 200 դրամ ուղեվարձ գանձելը, ինչը, ըստ էության, ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագրով նախատեսված` երթուղին 100 դրամ ուղեվարձով սպասարկելու պարտավորության խախտում է:
Նաեւ պարզվել է, որ թիվ 69 երթուղին սպասարկող ընկերությունը խախտել է Երեւանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի 2.1.1 կետով սահմանված պարտավորությունը, որով նախատեսվում է երթուղին սպասարկել դեղին հիմնագույնի պետհամարանիշերով միկրոավտոբուսներով, եւ երթուղին սպասարկել է չհայտագրված փոխադրամիջոցներով։
Հիմք ընդունելով վերը նշված, ինչպես նաեւ իրականացված մոնիտորինգի արդյունքում արձանագրված մի շարք խախտումները, Երեւանի քաղաքապետի որոշմամբ մայիսի 20-ից լուծված են համարվում նշված ընկերությունների հետ կնքված պայմանագրերը, եւ նրանք նույն օրվանից զրկվում են տվյալ երթուղիները սպասարկելու իրավունքից։