14 մայիսի 2011 - 09:28 AMT
Երևանում կհարգեն ՁԱԻՀ-ից մահացած մարդկանց հիշատակը

Երևանում կհարգեն ՁԱԻՀ-ից մահացած մարդկանց հիշատակը: Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի մամլո ծառայությունը, մայիսի 15-ին 18:00-23:00-ն Սիրահարների այգում տեղի կունենա համերգ DJ Vakcina-ի, Էդուարդ Զորիկյանի, Վախթանգ Հարությունյանի, Արմինե Հայրապետյանի, Դավիթ Ամալյանի և այլ կատարողների մասնակցությամբ: Միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, The Laboratory-ին, ինչպես նաև «Իրական աշխարհ, իրական մարդիկ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք», «Դրական մարդկանց հայկական ցանց», «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունները:

Նույն օրը Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից կազմակերպվում է մոմավառություն և երթ, որը կսկսվի Պարոնյանի փողոցից և կավարտվի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պուրակի մոտ: Միջոցառումը կսկսվի 20:30-ին, իսկ 21:00-ին կսկսվի դասական երաժշտության համերգ: