14 մայիսի 2011 - 10:09 AMT
Մհեր Միքայելյանը դարձել է ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիրը

Հայաստանի հավաքականի անդամ Մհեր Միքայելյանը մինչև 85 կգ քաշային կարգում դարձել է Լիմայում ընթացող ծանրամարտի երիտասասարդական աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիրը:

Միքայելյանն առանձին վարժություններում՝ պոկում և հրում, նվաճել է փոքր արծաթե մեդալներ՝ բարձրացնելով 140 և 170 կգ ծանրաձողը: Երկամարտի արդյունքում նա 310 կգ արդյունքով դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Այդ քաշային կարգում հաղթող դարձավ Արտյոմ Օկուլովը (ՌԴ) 347 կգ արդյունքով:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի համար մեդալ էր նվաճել Անդրանիկ Կարապետյանը (62 կգ ք/կ), որը դարձել է բրոնզե մրցանակակիր:

Վերջին օրը հայ մարզիկներից ելույթ կունենա Մհեր Պողոսյանը (94 կգ ք/կ) և առաջին պատանեկան օլիմպիական խաղերի մրցանակակիր Գոռ Մինասյանը: