14 մայիսի 2011 - 11:12 AMT
Թուրքիան կարգելափակի՞ Facebook-ը գալիք ընտրությունների ժամանակ

Թուրքիայի վարչապետ Ոեջեփ Թայիփ Էրդողանի Facebook-ի էջն ունի 784,244 երկրպագու, սակայն դա նրան ետ չի պահում Facebook սոցցանցը վարկաբեկելուց։ Ինչպես հայտնում է Allfacebook.com-ը, Էրդողանը փնովել է սոցցանցը նախընտրական հանրահավաքի ժամանկ։

Վարչապետն ասել է. «Facebook-ի էջերը գարշելի են և այլանդակ». Նրան նաև դուր չեն գալիս» էլեկտրոնային փոստերը։

Անցած մեկ ամսվա ընթացքում թուրեքրը շատ մեծ ակտիվություն են ցուցաբերել Facebook-ում, հատկապես դա նկատվում է ամենաշատ երկրպագուներ ունեցող էջերի ցուցակում, որտեղ կան նաև թուրք հայտնի մարդիկ։

«Գալիք ընտրությունները կբացատրեն թուրքերի աշխուժությունը սոցցանցում և իհարկե Facebook-ում հրապարակված բոլոր գրառումները չէ, որ Էրդողանի «սրտով» են։ Մնում է հուսալ, որ Թուրքիան չի արգելափակի Facebook-ի հասանելիությունը Թուրքիայում գալիք ընտրությունների ժամանակ»,- գրում է Allfacebook.com: