14 մայիսի 2011 - 11:31 AMT
Ռոբերտ Արզումանյանի «Յագելոնիա» թիմը ոչ ոքի է խաղացել «Լեգիայի» հետ

Լեհաստանի առաջնության 27-րդ տուրում «Յագելոնիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ոչ ոքի է խաղացել «Լեգիայի» հետ: Խաղի հաշիվն այդպես էլ չբացվեց, ոչ ոքիից հետո Արզումանյանի թիմը վաստակեց 42 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ տեղը: Առաջնության առաջատարն է «Վիսլան» 50 միավորով:

Խաղից հետո Արզումանյանը նշել է, որ նա գոլ խփելու երկու շանս ուներ, սակայն չկարողացրավ իրացնել այդ հնարավորությունը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հաջորդ խաղը «Յագելոնիան» կանցկացնի «Կոռոնայի» հետ մայիսի 21-ին: