14 մայիսի 2011 - 13:00 AMT
Կալիֆորնիայում կցուցադրվեն Շիրազ-Հովհաննես Ջերեջյանի լուսանկարները Արևմտյան Հայաստանից

Մայիսի 15-ին Կալիֆորնիայի Միշն Հիլզ քաղաքի Արարատ-Եսկիջյան թանգարանում տեղի կունենա «Ճանապարհորդություն դեպի պատմական Հայաստան» լուսանկարչական ցուցահանդեսը: Լուսանկարների հեղինակը Շիրազ-Հովհաննես Ջերեջյանը, ով սկսած 1960-ական թվականներից աշխատել է ֆրանսիական հնագիտական արշավախմբի հետ որպես լուսանկարիչ, սկսել է ճամփորդել Արևմտյան Հայաստան և բազմաթիվ լուսանկարներ է արել: Ջերեջյանը, ում անվանում են «հայ ժողովրդի լուսանկարիչ», լուսանկարներում շեշտը դրել է հիմնականում ամրոցների և եկեղեցիների վրա: Նա շրջել է Կիլիկիայում, Այնթապում, Տիգրանակերտում, Բաղեշում, Պշուտում, Խարբերդում, Մարաթուկ և Արարատ լեռների շրջակայքում և այլ վայրերում՝ ֆիքսելով հայկական հետքերը: Ջերեջյանը լուսանկարել է նաև Դաշտային Ղարաբաղը, հայտնում է massispost-ը:

Ցուցահանդեսին ներկայացված են հեղինակի շուրջ երկու տասնամյակում արված լուսանկարները, ցուցահանդեսի համակարգողն է Հարութ Տեր-Դավիդյանը: