Հայտնի ռուսաստանցի բռնցքամարտիկ Սերգեյ Թադևոսյանը, որը ելույթ է ունեցել երկրորդ քաշային կարգում, կարծիք է հայտնել, որ Արթուր Աբրահամ-Անդրե Ուորդ մենամարտում ֆավորիտը ամերիկացի բռնցքամարտիկն է: «Նախ, Ուորդը պարզապես ավելի խոշոր է: Աբրահամը ֆիզիկապես ուժեղ և ամուր բռնցքամարտիկ է, և որոշ երկրպագուների մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա Ուորդին չի զիջի: Այդ ամենի հետ մեկտեղ Ուորդն այն բռնցքամարտիկն է, որն ընդհանրապես չի թողնում իրեն հարվածել անգամ ձեռքերին, ուսերին, կողքին: Արթուրի համար դա կարող է լուրջ խնդիր դառնալ»,- Թադևոսյանի խոսքն է մեջբերում allboxing.ru-ն:
Ընդ որում, Թադևոսյանը խոստովանել է, որ, միևնույն է, Աբրահամին է սատարելու, սակայն միևնույն ժամանակ հասկանում է, որ ուժերի դասավորությունն առաջիկա մենամարտում 80/20 է ոչ հօգուտ իրեն. «Ուորդն Արթուրից արագ և խորամանկ է,- ասել է Թադևոսյանը,- նրան հաղթելու համար Աբրահամը չպետք է մտածի, որ նա բռնցքամարտիկ է: Նրա մենամարտի ծրագիրը պետք է արտահայտվի «առաջ և միայն առաջ» խոսքերով:
«Super Six» Աբրահամ-Ուորդ առաջին կիսաեզրափակիչ մենամարտը կկայանա մայիսի 14-ին Կարսոնում (ԱՄՆ):