16 մայիսի 2011 - 11:34 AMT
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները սկսել են ուսումնասիրել ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակը

Հայաստանում է գտնվում Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հովանու ներքո գործող OSART հանձնաժողովը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել Հայկական ԱԷԿ-ում, միջազգային փորձագետներն արդեն ձեռնամուխ են եղել ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի ուսումնասիրման աշխատանքներին:

Հանձնաժողովի կազմում են ատոմային էներգետիկայի առաջատար մասնագետներ աշխարհի ինը երկրներից: