Թենիսի Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթը Davis Cup-ում եվրաաֆրիկյան գոտու 3-րդ ենթախմբում, որը տեղի է ունեցել Սկոպյեում:
Վերջին խաղում հայ թենիսիստները կարողացել են պարտության մատնել Իսլանդիայի հավաքականին և հաջորդ տարի շարունակելու են ելույթ ունենալ երրորդ ենթախմբում:
Հայաստանի հավաքականի համար առաջին հաղթական միավորը վաստակել է Դանիել Պրոսկուրան` հաղթելով Անդրի Ջոնսոնին 1:6, 0:6 հաշվով: Խաչատուր Խաչատրյանը պարտվել է Բիրկիր Գուննասրսոին 6:0, 6:4 հաշվով: Զուգախաղում Խաչատրյան-Պրոսկուրա զույգը հաղթանակ է տարել իսլանդացիների նկատմամբ և հաղթել 6:2, 3:6 և 1:6 հաշվով:
Հայաստանի հավաքականն այս հանդիպումից բացի Davis Cup-ում ևս երկու խաղ է անցկացրել. հաղթանակ է տարել Վրաստանի նկատմամբ և միակ պարտությունը կրել Չեռնոգորիայի հավաքականից: